ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահը կմասնակցի առաջիկա դիտարկմանը Ասկերանի ուղղությամբ
Սեպտեմբերի 13-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու Ասկերանի ուղղությամբ:
ԼՂՀ Պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը և նրա դաշտային օգնական Իրժի Աբերլեն /Չեխիա/: Դիտարկմանը մասնակցելու է նաև ԱՄՆ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
ԼՂՀ իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանը և ապահովել ԵԱՀԿ առաքելության անդամների անվտանգությունը:
Աղբյուրը՝ ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայություն