20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

«Մի քիչ տարօրինակ չի՞, որ ամերիկացիներն սկզբից ռուսներին են զգուշացնում»

Մի քիչ տարօրինակ չի՞, որ ամերիկացիներն սկզբից ռուսներին են զգուշացնում, որ հարվածելու են սիրիական ավիաբազային, հետո սիրիացիներին են զգուշացնում, հետո նոր մեկ ժամ անց հարվածում։ Տոմահավկեքի կեսը ճամփին կորում են (կարծում եմ՝ էս հարցում կոռուպցիոն ռիսկերը դեռ պետք է ուսումնասիրել), էն մի կեսն էլ ոչ մի լուրջ վնաս չեն հասցնում օդակայանին, որն, ի դեպ, արդեն աշխատում է։ Այսօր սիրիացիները թռիչքներ են արել այնտեղից…

Փոխարենը Միացյալ Նահանգներում դեմոկրատները, որոնք մեղադրում էին Թրամփին Ռուսաստանի մարդը լինելու մեջ, զրկվում են նորընտիր նախագահի դեմ այդ մեղադրանքը շահարկելու հետագա հնարավորությունից։ Դե ասում եք՝ որ շատ խորանանք, կպարզվի, որ իսկականից Պուտինի դրածոն է Թրամփը։ Ուղղակի դա հիմա մի քիչ ավելի դժվար կլինի ապացուցել)))))։

Հրանտ Մելիք-Շահնազարյանի ֆեյսբուքյան էջից

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ