28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

««Ելքը» մեծ շանսեր ունի լուրջ արդյունքներ ցույց տալու Երևանում»

Քաղաքական տեխնոլոգ Կարեն Քոչարյանը չի բացառում, որ խորհրդարանական ընտրություններին պարտություն կրած կամ քիչ ձայն հավաքած ընդդիմադիրներն ավելի լավ արդյունքներ գրանցել: «Ժամանակը ցույց կտա, փաստը մնում է փաստ, և ես կարծում եմ, որ Երևանի ավագանու ընտրություներին ավելի մեծ արդյունք  ցույց կտա «Ելքը», քանի որ Երևանում ավելի բարձր արդյունքներ է գրանցել, քան ընդհանուր առմամբ հանրապետութունում, այստեղ «Ելքը» մեծ շանսեր ունի լուրջ արդյունքներ ցույց տալու»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա:

Մնացած քաղաքական ուժերն էլ, սակայն, ըստ նրա, պիտի լուրջ աշխատեն: «Դեռ պետք չի ասել, որ մյուսները քաղաքական վախճան են կնքել, ժամանակը ցույց տա, խնդիրն իրենց համար այն է, որ մոտակա ժամանակահատվածում կան միայն այս ընտրությունները, որովհետև քաղաքական ուժի համար ինքնադրսևորվելու լավագույն միջոցը ընտրություններն են, իսկ եթե չկան ընտրություններ, դժվար կլինի պահել իրենց կուսակիցներին 4-5 տարվա խոստումներով»,-եզրափակեց Կարեն Քոչարյանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ