20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Մի փնտրեք սև կատու մութ սենյակում. Հրաչ Մուրադյանի արձագանքը

Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքի, ըստ իս, պարզապես օրինաչափ բարեփոխումներ անելու ՀՀ Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի առաջարկի ֆոնի վրա գտնվեցին 8-թյաններ, ովքեր հիշեցին «Կիսաբաց լուսամուտների» տաղավարում հայտնված մարդկանց, նրանց «մակարդակը», աշխարհընկալումն ու «իրական» լինելը։ 8-թյաններ, ովքեր շարունակ զարմանում են, որ մարդիկ այս պետության տարբեր հատվածներում դեռ վատ են ապրում, ունեն խնդիրներ ու դրանց մասին բարձրաձայնում են։ Մի կողմ դրեք Ձեզ համար արդեն «զենքի տեսակ» դարձած համակարգչային ստեղնաշարը, մի փնտրեք սև կատու մութ սենյակում և շրջեք մեր հանրապետության տարածքով` հասկանալու համար մարդկանց դարդն ու ցավը և որպես հանրային մարդիկ, ովքեր անհանգստացած են նույն այս պետության քաղաքացու վաղվա օրով, տարբերակներ առաջարկեք Ամիրյանի նոր Օպերային թատրոնի ներկայացումները գրավիչ ու հասանելի դարձնելու հենց այդ մարդկանց համար։
8-թյաններ, վերադարձեք Ակումբագրադարանային տեխնիկումի մշակութային-լուսավորական բաժին և սկսեք լուսավորել։

Հ.գ. Ժամանակին թևավոր դարձած արտահայտությունը դեռ ուժի մեջ է։ Ուզում եմ ապրել «Հայլուրի» Հայաստանում։

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ