10 Հուլիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Հրահանգ կա՝ Սերժ Սարգսյանին չքծնել. Ժողովուրդ

“Ժողովուրդ”–ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ վերջին օրերին ԲՀԿ-ում հրահանգ է տրվել՝ ԱԺ-ում ելույթների ժամանակ ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանին չքծնել։ Ու, չնայած դրան, ԲՀԿ գործարար մասը շարունակում է անհարմար դրության մեջ դնել ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմելուց հրաժարված կուսակցական ղեկավարությանը։ 

Երեկ թերթը փորձել այս տեղեկությունը ճշտել ԲՀԿ մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանից, սակայն վերջինս ասել է, թե ԲՀԿ-ում նման որոշում չի կայացվել. “Ճիշտն ասած, զարմանում եմ հարցադրման անհրաժեշտության ծագման առիթով, որովհետև ԲՀԿ-ում ընդունված չէ, մեղմ ասած, առաջնորդվել քծնանքով, դա մեկ, երկրորդն էլ՝ մենք մեր քննարկումների ժամանակ անդրադառնում ենք սկզբունքային, բովանդակային, օրենսդրական հարցերին, քաղաքական կուրսին և այլն։ Իսկ քաղաքական պահվածքը յուրաքանչյուրի համար ձևավորված է”։

“Մինչդեռ ԲՀԿ-ական գործարար պատգամավորները երեկ իրար հերթ չէին տալիս Սերժ Սարգսյանին գովերգելու համար”,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ