Արթուր Ալեքսանյանը, հնարավոր է, չմեկնի Սերբիա
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը հրապարակել է թիմի կազմը, որը կմասնակցի մայիսի 5-7-ը Սերբիայի Նովի Սադ քաղաքում կայանալիք Եվրոպայի առաջնությանը:
Թիմի կազմում են լինելու Գեւորգ Ղարիբյանը (59 կգ), Կարեն Ասլանյանը (66 կգ), Ռաֆայել Ալեքսանյանը (71 կգ), Կարապետ Չալյանը (75 կգ), Սարգիս Քոչարյանը (80 կգ) եւ Մաքսիմ Մանուկյանը (85 կգ): Դեռևս հայտնի չէ, թե Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանն, ով մարզումների ժամանակ ցավեցրել է ծունկը, կմասակցի, թե չէ: Եթե մինչեւ այդ Ալեքսանյանն ապաքինվի, ապա նա կմեկնի Սերբիա, իսկ եթե վնասվածքը խանգարի նրան, ապա գյումրեցի ըմբիշին կփոխարինի Արթուր Շահինյանը, հայտնում են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից: