«Աննախադեպ լավ». Ժողովուրդ
ՀՀԿ ԳՄ անդամներից կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ԱԺ ընտրություններն անվանել է «աննախադեպ լավ»:
Սա այն դեպքում, երբ ընդդիմադիր ուժերը և միջազգային դիտորդական առաքելություններն ու օտարերկյա դեսպանատները, անգամ ՀՀԿ-ական որոշ թեկնածուներ պնդել են՝ ընտրությունների արդյունքների վրա մեծ ազդեցություն է ունեցել համատարած բաժանված ընտրակաշառքն ու վարչական ռեսուրսի կիրառումը:
Սակայն Դավիթ Հարությունյանը փորձել է արդարացնել կատարվածը՝ ասելով, թե միշտ էլ լինում են բացասական երևույթներ. «Ես չեմ կարող դա ընդունել որպես բացարձակ ճշմարտություն: Ես կարող եմ հասկանալ, որ լինում են բացասական երևույթներ, ինչը խիստ քննադատելի է, ավելին՝ ես կարծում եմ, որ յուրաքանչյուր մասնակից քաղաքական գործընթացի պետք է իր կողմից ջանքեր գործադրի, որպեսզի նման թերությունները ոչ միայն բացահայտվեն, այլև պատժվեն մինչև վերջ»:
Շարունակությունը` թերթի այսօրվա համարում: