26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Ինչո՞վ կտարբերվի նորընտիր ԱԺ-ն նախորդներից

«Նոր ԱԺ-նավելի լայն ու մեծ լիազորություններ է ունենալու, քան մեր նախկին  խորհրդարանները, այդ թվում՝ ԳԽ-ն: Դա պայմանավորված է նրանով, որ մեր երկիրը թևակոխում է դեպի պառլմենտական հանրապետություն: Հաջորդ տարի՝ փետրվարին, լրանում է  նախագահի պաշտոնավարման ժամկետը, այսինքն՝  մենք այլևս նախագահ չենք ընտրելու: Ի տարբերություն նախկին ԱԺ-ների՝ նոր օրնքով սահմանվում է՝ ԱԺ ընդդիմադիր  խմբակցությունները բավականին լայն լիազորություններ են ունենալու, որը նախկինում չի եկել: Նախկինում ԱԺ-ում մի քանի ընդդիմադիր քաղաքական ուժ կար, բայց, միևնույն է, իշխանամետ ուժերը չէին թողնում, որ նրանցից ինչ-որ մեկն ԱԺ-ում բարձր պաշտոն զբաղեցնի: Իսկ հիմա ընդդիմադիր կուսակցություններից մեկի ներկայացուցիչը կլինի ԱԺ փոխնախագահ», – Henaran.am-ի    հետ զրույցում նշեց քաղաքագտ Գագիկ Համբարյանը:

Վերջինս շեշտեց՝ քվոտայով բաժանվելու են  նաև հանձնաժողովի նախագահների ու փոխնախագահների տեղերը:

«Բացի այդ՝ օրենքով սահմանվում է ՝ ԱԺ տեղերի 33 տոկոսը պիտի տրվի ընդդիմությանը: Իսկ ինչ վերաբերում է ԱԺ որակական հատկանիշներին, պետք է ասել՝ դեռևս կոնկրետ չի  որոշվել՝ ովքեր են անցնում ԱԺ: Եթե մենք ցուցակները նայում ենք, դրանցով ինչոր բան ճշտել հնարավոր չէ, քանի որ, ասենք, ՀՀԿ-ի ցուցակում  Տարոն Մարգարյանի, Վիգեն Սարգսյանի, Արմեն Ամիրյանի, Արփինե Հովհաննիսյանի անունները կան, ովքեր 99 տոկոս հավանականությամբ  ԱԺ -ում չեն լինի: Հիմա խնդիրը հետրյալն է. ովքե՞ր կլրացնեն այդ բաց տեղերը: Եթե ԱԺ հերթական անգամ պիտի ացնեն «քաղաքական դիակներ», ինչպիսիք են Խոսրով Հարությունյանը, հասարակության կողմից բացարձակ չընդունված, չսիրված Արտաշես Գեղամյանը…  դժվար է  առաջընթացի  հույսեր ունենալը: Այնտեղ կա՞ն չէ պատգամավորներ, որ իրենց ողջ գործունեության ընթացում միայն կոճակ են սեղմել: Եթե շարունակվի այդ ամենը, կարող եմ ասել՝ ես լավ սպասելիքներ չունեմ նոր ԱԺ-ից:

Ես հույս ունեմ, որ իշխանությունները՝ կոնկրոտ ՀՀԿ-ն, որ այդ մարդկանց ներգրավվել էին իրենց երկրորդ տասնյակում, կփորձեն նրանց այլ գործի տեղավորել: Այդպիսի մարդկանց գործունեությունը, ավելի ճիշտ՝  անգործությունը ԱԺ-ում  բերում է բարդ հետևանքների. նրանց տեղը կարող են զբաղեցնել բանիմաց, գրագետ մարդիկ՝ տարբեր ոլորտներից, ովքեր  մեծ թափ կհաղորդեն ԱԺ-ին, թե չէ այդ   «քաղաքական դիակների» ներկայությունն ԱԺ-ում ինձ համար անտրամաբանական է:

Այստեղ կարևոր է նաև այն, որ եթե ՀՅԴ-ն ձևավորի կոալիցիոն կառավարություն, ապա  որ պատգամավորները կլինեն  ասպարեզում: Դրանից ևս շատ բան է կախված:

Ինչ վերաբերում է  «Ծառուկյան» դաշինքին ու  «Ելք»-ին, ապա պետք է նշեմ՝ ուրախ եմ, որ  «Ելքը» կա մեր ԱԺ-ում: Այդ քաղաքական ուժն իր մեջ ունի բավական բանիմաց, գրագետ, ակտիվ կադրեր: «Ծառուկյան» դաշինքում ևս կան անձինք, ովքեր կարող են թափ հաղորդել ԱԺ-ի գործունեությանը», – եզրափակեց քաղաքագետը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ