Մայրը սովից մահացած դստեր դին դրել է ճամպրուկն ու նետել ծովը /ֆոտո/
Սարսափելի միջադեպ է տեղի ունեցել իտալական Ռիմինի քաղաքում։ Տեղի նավահանգիստներից մեկում ճամպրուկ է հայտնվել, ներսում՝ երիտասարդ կնոջ դի։
Ինչպես ոստիկանները պարզել են, մահացածը 27-ամյա Եկատերինա Լակտիոնովան է՝ ազգությամբ ռուս։
Ոստիկանները պարզել են նաեւ, որ կինը մահացել է սովի ու հյուծվելու արդյունքում։
Եկատերինան վաղուց ապրում էր Իտալիայում՝ մոր հետ։ Նա երազում էր մոդելային կարիերայի մասին, ինչի համար էլ անընդհատ փորձել է նիհարել։
Նշվում է, որ մահանալու պահին աղջիկը 45 կիլոգրամ է կշռել։ Ոստիկանները պարզել են, որ աղջկան աջակցել է նրա մայրը՝ ասելով, որ պետք է չսնվել, որպեսզի չգիրանա։
Հայտնի է դարձել նաեւ, որ Եկատերինան երբ մահացել է, մայրը 3 օր է անցկացրել նրա դիակի կողքին, ապա դստերը մտցրել է ճամպրուկի մեջ ու ճամպրուկը նետել ծովը։
48-ամյա կինն արդեն ամեն բան խոստովանել է։
«Նա մահացել էր։ Ես մի քանի օր նայում էի նրա մարմնին, պարզապես խելագարվել էի»,- լրագրողներին ասել է աղջկա մայրը։