Ինչո՞ւ եզդիները չեն նշում ապրիլի 7-ը
«Եթե իմ կարծիքն եք հարցնում, ես դեմ եմ ոչ ազգային տոները նշելուն: Ես կուզեի, որ մենք մեր տոները նշենք: Բայց, պետք է ասել, մերոնք ևս ապրիլի 7-ի կապակցությամբ շնորհավորում են ու նվերներ հանձնում թույլ սեռի ներկայացուցիչներին:
Այս տոնն աղերսներ ունի նաև քրիստոնեության հետ, և, փաստորեն, մեր կրոնին չի առնչվում, ուստի մեզ համար այն ազգային երանգներ չունի», – Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց եզդիական համայնքի ներկայացուցիչ, Հայաստանի հանրային ռադիոյի եզդիների համար նախատեսված հաղորդման խմբագիր Հասան Թամոյանը:
«Մենք կանանց նվիրված հատուկ տոն չունենք, բայց դարեր առաջ եղել է մի կին՝ Խաթունա Ֆարխան, ում հայերեն կոչում եմ տիկին Ֆարխ: Մենք հավատում ենք, որ նա կանանց աջակիցն է: Ընդգծեմ՝ նա պատմական կերպար է եղել, ու մեր բանահյուսական կերպարներից է՝ մեր ժողովրդի կողմից շատ սիրված: Երբ կինը հղի է լինում, կամ դժվարին կացության մեջ, ասում ենք Խաթունա Ֆարխան քեզ պահապան: Այնպես որ, կրկնում եմ՝ ես հակված եմ նրան, որ մենք նշենք հենց մեր ազգային տոները», – եզրափակեց ասան Թամոյանը: