Զարուհի Փոստանջյանը` «Ելքի» թեկնածո՞ւ
«Արդյո՞ք այս ընտրությունները եղել են ազատ և արդար. միանշանակ, ոչ, քանի որ գործարկվել են ֆինասական ռեսուրսներ: Բայց եթե ժողովուրդը զանգվածաբար մասնակցում է ընտրակաշառքի գործընթացին, մենք դեռևս չունենք դրա դեմն առնող մեխնիզմներ:
Ընտրակաշառքի մշակույթը ՀՀ քաղաքական կյանքում ներդրված է երկար տարիներ և տարեցտարի նոր մակարդակի է հասնում: Սակայն չենք կարող չասել, որ ընտրատեղամասերում մարդիկ գաղտնի քվարկության հնարավորություն են ունեցել»,-այսօր լրագրողների հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց «Ելք» դաշինքի մամլո խոսնակ Տիգրան Ավինյանը:
Վերջինս անդրադարձավ Երևանի ավագանու ընտրություններին՝ շեշտելով՝ «Ելք» դաշինքը, միանշանակ, մասնակցելու է Երևանի ավագանու ընտրություններին:
«Այս պահին քննարկվում է որոշակի ձևաչափով Զարուհի Փոստանջյանի՝ «Ելք»-ի ցուցակով մասնակցության հարցը: Այսօր այդ հարցը կքննարկենք դաշինքի նիստին: Այս պահին բանակցությունների փուլ է՝ ինչպես Փոստանջյանի՝ առանձին, այնպես էլ նրա ղեկավարած ուժի մասնակցության հնարավորության շուրջ»,- նշեց բանախոսը: