01 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

Զբոսաշրջիկներին կարելի է գրավել հայկական կոնյակով

 «Հայաստանում ձեռնարկվում են նոր միջոցառումներ՝ ուղղված հայկական կոնյակի միջազգային ճանաչման բարձրացմանը, ավանդական և նոր շուկաներում հանրայնացմանը», – այսօր լրագրողների հետ  հանդիպմանն արեց «Կոնյակի փառատոն» ծրագրի ներկայացուցիչ Արա Խզմալյանը:

«Այսօր մեծ կարևորություն է տրվում զբոսաշրջության զարգացմանը, քանի որ այն կբերի տնտեսական աճի: Կոնյակի փառատոնը, միանշանակ, մեծ դեր կունենա տնտեսական զարգացմանը ծրագրի իրականացման գործում:

Վերջերս Մոսկվայում կազմակերպվեց մեծ շնորհանդես՝ Հայաստանը որպես զբոսաշրջային երկիր ներկայացնելու, որտեղ մենք ներկայացանք տարբեր ապրանքներով: Այժմ մենք ներկայացնելու ենք Հայաստանի ամենամեծ պրոդուկտը՝ կոնյակը, որի օգնությամբ զբոսաշրջիկների ուշադրությունը կհրավիրենք Հայաստանի վրա»,- շեշտեց  Խզմալյանը:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ