01 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

Կարեն Կարապետյանն ուղերձ է հղել

Վարչապետ Կարեն Կարապետյանը Հայաստանի և Չինաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-րդ տարեդարձի կապակցությամբ ուղերձ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Պետխորհրդի վարչապետ Լի Քեցյանին: Ուղերձում մասնավորապես նշված է. «Անցած 25 տարիների ընթացքում Հայաստանի և Չինաստանի միջև փոխգործակցությունը զգալի զարգացում է ապրել, ինչն արտահայտվել է բարձր մակարդակի քաղաքական երկխոսությամբ, միջազգային հարթակում արդյունավետ համագործակցությամբ, տնտեսական համագործակցության դրական դինամիկայով, ինչպես նաև մշակութային և կրթական փոխանակումների ընդլայնմամբ: Գոհունակությամբ պետք է նշեմ, որ Հայաստանի և Չինաստանի միջպետական հարաբերությունների զարգացումն ընթացել է երկու երկրների կառավարությունների կողմից անընդհատ գործադրվող ջանքերի և արդյունավետ համատեղ աշխատանքի պայմաններում:

Վստահ եմ, որ հայ չինական տնտեսական համագործակցությունն ունի զգալի ներուժ, և այն խթանելու և զարգացնելու նպատակով պատրաստ եմ Ձեզ հետ, մեծարգո պարոն վարչապետ, համատեղ ջանքեր գործադրել՝ ի շահ մեր երկրների և ժողովուրդների:

Մաղթում եմ Ձերդ գերազանությանը քաջառողջություն և հաջողություններ, իսկ Չինաստանի բարեկամ ժողովրդին՝ երջանկություն և բարօրություն»:

 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ