Տիգրան Արզաքանցյանը գիրք է գրելու
«Ես նեղացած խասյաթ չունեմ, ես իմ գործը կանեմ»,-«Ազատության» ուղիղ եթերում հայտարարել է ՀՀԿ-ական Տիգրան Արզաքանցյանը: Նա նշել է, որ ինքը գումարներ բաժանելու գործում երբեք էլ չի եղել: Նա հավելել է, որ եթե իմանար, որ մարդիկ իր աշխատանքը չէին գնահատելու, չէ վերադառնա ու մտներ ընտրապայքարի մեջ:
Հիշեցնենք, որ Տիգրան Արզաքանցյանը Գեղարքունիքի մարզում անսպասելի քիչ ձայներ է հավաքել՝ 3 հազար 900:
Նրա կարծիքով` ռեյտինգային համակարգը սխալ է: «Այստեղ փոխանակ մենք մրցենք ուրիշ խմբերի հետ, մարդիկ կան, որ մրցում են իրենց թիմերի ներկայացուցիչների հետ»:
Նախկին պատգամավորը հայտարարել է, որ առաջիկայում իր բիզնեսներով է զբաղվելու, նաև գիր-գրականությամբ: Իր կենսագրականն է շարադրելու:
ՀՀԿ-ից դուրս գալու ծրագրեր նա չունի: