06 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ապրիլյան պատերազմի հերոսների հիշատակին նվիրված ցուցահանդես

Երևանի քաղաքապետարանի և «Թեքեյան կենտրոն» հիմնադրամի համագործակցությամբ  Երևան քաղաքի պատմության թանգարանում բացվել է Ապրիլյան պատերազմի հերոսների հիշատակին նվիրված գեղանկարչական աշխատանքների ցուցահանդես: «Ազատությունն այլընտրանք չունի. անկախություն» խորագիրը կրող ցուցահանդեսում ներկայացված են Արցախի նոր սերնդի ինը արվեստագետների շուրջ 6 տասնյակ աշխատանքներ՝ գեղանկարներ, քանդակներ և գրաֆիկա:

Ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանը ներկա էր նաև Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը, ով, կարևորելով նմանատիպ նախաձեռնությունների նշանակությունը, նշեց. «Այսպիսի միջոցառումները գալիս են խնկարկելու մերօրյա հերոսների հիշատակը, ովքեր այլևս մեզ հետ չեն և միևնույն ժամանակ մեզ հետ են, ու նրանց որոշակի դրսևորումներ արտահայտվում են այս ստեղծագործություններում»:

Ցուցահանդեսը բաց կլինի մինչև ապրիլի 15-ը:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ