26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Ըստ հաղորդման` պատոնատար անձը 21.500 ԱՄՆ դոլարի կաշառք է պահանջել և ստացել

Պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից առանձնապես խոշոր չափերով` 21.500 ԱՄՆ դոլարի կաշառք ստանալու և պաշտոնատար անձին նույն` առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ ԱՆ Հրազդան քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Ալեն Մ.-ի հաղորդման հիման վրա:
Մասնավորապես, վերջինս 23.03.2017թ.-ին հաղորդում է տվել այն մասին, որ հիշյալ ՔԿՀ-ի օպերատիվ բաժնի աշխատակիցն իրեն հիմնարկի տնտեսական աշխատանքներում ներգրավելու, որպես բարեխիղճ աշխատողի խրախուսելու և նշված հիմքերի ստեղծմամբ պատիժը կրելուց վաղաժամկետ ազատելու դիմաց պահանջել և իր հարազատներից ստացել է առանձնապես խոշոր չափերով կաշառք: Ըստ Ալեն Մ.-ի` ՔԿՀ-ի աշխատակիցը նրանցից նախապես պահանջել է 50.000 ԱՄՆ դոլար, սակայն 2015թ.-ի սեպտեմբեր ամսվա ընթացքում դատապարտյալի մորից, եղբորից և կնոջից մաս-մաս ստացել է պահանջած գումարի գրեթե կեսը` 21.500 ԱՄՆ դոլար: Սակայն գումարը ստանալուց հետո ՔԿՀ-ի աշխատակիցը տևական ժամանակ խոստումը չի կատարել, այդ պատճառով երկու տարի անց` 2017թ.-ին դատապարտյալը հաղորդում է տվել հանցագործության հանգամանքների մասին:
Այսպիսով, ՀՀ ԱՆ Հրազդան քրեակատարողական հիմնարկի պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից առանձնապես խոշոր չափերով` 21.500 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու և պաշտոնատար անձին առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:
Կատարվում է նախաքննություն:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ