26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Ով շատ փող է ունեցել, շատ էլ ձայն է ստացել. քննարկում

Քաղաքական գործիչ, խորհրդարանական ընտրություններին «Ազատ դեմոկրատներով» առաջադրված թեկնածու Ստյոպա Սաֆարյանն ասում է, որ իրենց համար շատ բարդ էր մտնել պայքարի մեջ՝ ունենալով անհավասար ռեսուրսներ: «Այս ընտրությունը եղելէ  ընտրություն փողի և ավելի շատ փողի միջև: ՀՀԿ-ն տնօրինում է ամբողջ վարչական ռեսուրսը, իսկ մյուս դաշինքներն էլ ներսում միմյանց օժանդակում էին: Բայց հանրության բացասական վերաբերմունք չեմ տեսել մեր թիմի վերաբերյալ, «Ազատ դեմոկրատներին» հաջողվել էր հավաքել բավական ներկայանալի թիմ, բայց մենք բավական ուշ մտանք քաղաքական պրոցեսի մեջ, նկատի ունեմ նաև այն անհատները, ովքեր հրավեր էին ստացել ու միացել էին»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա:

Նա նաև իրենց պարտության մասին խոսելով՝ նշեց, որ ֆինանսական ռեսուրսների բացակայությունն էր նաև խնդիր, բացի այդ հաղթանակի ասոցիացիա վերջին 10 օրերի ընթացքում ավելի քիչ սկսեցին կապել «Ազատ դեմոկրատների» հետ: ««Ելքն» ու «Ծառուկյան» դաշինքը վերջին օրերին նաև հայտարարում էին, որ մեզանից բացի ոչ ոքի մի ընտրեք, քանի որ մյուսների շանսերը շատ ցածր էին»:

Հիշենենք, որ «Ազատ դեմոկրատները» չեն հաղթահարել անցողիկ շեմը: Ինչ վերաբերում է «Ելք» դաշինքին, ապա Ս. Սաֆարյանն ընդգծեց. ««Ելքի» կուսակցությունները մինչ այդ քաղաքական տարբեր պրոցեսների մեջ կային՝ Հրազդանի ընտրություններ, ՏԻՄ այլ ընտրություններ»:  

Քաղաքական գործիչը նկատեց, որ ընտրություններն էլ առանց կեղծիքների չեն եղել՝ նկատվել է կրկնաքվեարկություն, ուղեկցորդներ են եղել շատ շատերի հետ, ովքեր հսկել են, թե ով և ինչպես է քվեարկել: «Այդ պատճառով էլ ես սա չեմ կարող համարել ընտրություն, եղել է ընտրություն փողի և ավելի շատ փողի միջև»:

ՀՀԿ-ական պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը լրիվ այլ կարծիք ունի: Նա հայտարարեց, որ այս ընտրություններն ազատ էին ու արդար, մի քայլ էլ առաջ էին նախորդներից: «Ժողովուրդն ասաց, որ ինքը եվրոպացի չէ»,-նկատեց պատգամավորը: «Լոռիում նման հարց է՞ դրվել, Մալաթիայում նման հարց կա՞ր»,-արձագանքեց Ս. Սաֆարյանը:

Լեռնիկ Ալեքսանյանն ասաց՝ ինքն անձամբ դեմ է ընտրակաշառքին, սակայն կաշառքն ու բարերարությունը պետք է տարբերել միմյանցից: «Այսօր ժողովրդի այս կեցվածքի համար նյութականն է պետք: Ես մտահոգ եմ, որ ժողովուրդն ավելի շատ սպասելիք ունի փող ունեցողից, քան քաղաքական գործչից»,-ասաց նա: ՀՀԿ-ականի խոսքով՝  մարդիկ, ովքեր հեղինակություն էին իրենց տարածքներում, ձայներ չտարան:

«Ով շատ փող է ունեցել, շատ էլ ձայն է ստացել»,-հակադարձեց Ս. Սաֆարյանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ