06 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Գործադիր մարմինների ղեկավարներին հանձնարարվեց

«2016 թվականի հոկտեմբերի 21-ին ՀՀ Ազգային ժողովը հավանություն տվեց մեր կողմից մշակված կառավարության ծրագրին»,-այսօր Կառավարության հերթական նիստի օրակարգային հարցերին անցնելուց առաջ ասաց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:

«Հաշվի առնելով, որ կարճաժամկետ միջոցառումների համար բոլոր ժամկետներն ավարտվել են և առկա են այլ միջոցառումների ծրագրերի մշակման անհրաժեշտություն հանձնարարում եմ ՀՀ գործադիր մարմինների ղեկավարներին.

Առաջինը. մեկ շաբաթյա ժամկետում Կառաարության աշխատակազմ ներկայացնել 2016  թվականի կառավարության ծրագրով հաստատված միջոցառումների և գերակա խնդիրների կատարման վերաբերյալ հաշվետվություն:

Երկրորդը .մեկամսյա ժամկետում կառավարության աշխատակազ ներկայացնել  զարգացման հինգ  տարվա ծրագիր, մանրամասնելով առաջիկա մեկ տարվա միջոցառումները և գերակա խնդիրները , հստակ նշելով դրանց կատարման իրատեսական ժամկետները :
Երրորդ. Հաշվի առնելով հանրության հետ հետադարձ կապի կարևորությունը և անհրաժեշտությունը՝ ոլորտային զարգացումների և իրականացված գործողությունների վերաբերյալհանրությանը պարբերաբար ներկայացնել համապատասխան տեղեկատվություն:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ