09 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Տոկիոն կընդունի օլիմպիական խաղերը

Սեպտեմբերի 7 -ին Բուենոս Այրեսում հայտնի դարձավ 2020թ. օլիմպիական խաղերի մայրաքաղաքը: Երևանի ժամանակով 00:21 րոպեին Միջազգային Օլիմպիական կոմիտեի նախագահ Ժակ Ռոգեն հայտարարեց,որ Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոն կընդունի 2020թ.ամառային օլիմպիական և պարաօլիմպիկ  խաղերը:

Թեկնածուները երեք քաղաքներ էին՝ Մադրիդը, Ստամբուլը և Տոկիոն: Առաջին փուլում ձայները բաշխվեցին հետևյալ կերպ. Տոկիո՝ 42 ձայն, Մադրիդ եւ Ստամբուլ՝26-ական ձայն: Lրացուցիչ ցուցանիշներով հաջորդ փուլ անցավ Ստամբուլը ՝ հավաքելով 49 ձայն Մադրիդի 45-ի դիմաց:

Երկրորդ փուլում Տոկիոն հավաքեց 60 ձայն, իսկ Ստամբուլը 36: Այսպիսով, Տոկիոն իրավունք ստացավ կազմակերպել 2020թ.-ամառային օլիմպիական խաղերը:

Հիշեցնենք, որ ամառային օլիմպիական խաղեր Տոկիոն կազմակերպել է 1964թ.,իսկ վերջին անգամ օլիմպիադա Ճապոնիայում անցկացվել էր 1998թ.,երբ Նագանո քաղաքը անցկացրեց ձմեռային օլիմպիական խաղեր:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ