25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Սերժ Սարգսյանից բացի. Ժամանակ

Նոր խորհրդարանում դիմակայության գիծը փաստորեն անցնելու է խոշոր կապիտալի սահմանով: Հանրապետական կուսակցությունն ու «Ծառուկյան» դաշինքը, որոնք կազմել են խորհրդարանի կայուն մեծամասնությունն ու մեծ ընդդիմությունը, գործնականում Հայաստանում խոշոր կապիտալի երկու բևեռներն են, ընդ որում, գրեթե միևնույն ծագումնաբանությամբ, թեև ՀՀԿ-ում ներկայումս կա ռուսական հայկական կապիտալի տեսակարար կշռի կտրուկ ավելացում:

Այստեղ, իհարկե, առաջանում է նաև որոշակի այսպես ասած ենթագիծ՝ ՀՀԿ-ի ներսում հայկական խոշոր կապիտալի և ռուսաստանահայ խոշոր կապիտալի միջև, որն արտահայտվելու է վարչապետ Կարեն Կարապետյանի և ռուսաստանցի հայ միլիարդատեր Սամվել Կարապետյանի տանդեմով: Այս կոնտեքստում, չի բացառվում «Ծառուկյան» դաշինքում ներկայացված խոշոր կապիտալի և ՀՀԿ-ում այսպես ասած հայկական խոշոր կապիտալի շահերի որոշակի ընդհանրություն: Թեև, ի վերջո, կապիտալն առաջնորդվում է բիզնես տրամաբանությամբ և այս կոնտեքստում, իհարկե, դժվար է ասել, թե ինչպիսին կարող են լինել պայմանավորվածությունները, քանի որ դրանք, անկասկած, կլինեն ըստ առաջարկների շահավետության, ոչ թե ըստ գաղափարական կամ քաղաքական սկզբունքների:

Միևնույն ժամանակ հետաքրքրական և առանցքային հարցերից է և այն, թե նոր խորհրդարանում այդ հարթության վրա անցնող բաժանարար գիծը ու ենթագիծը, որոնք ըստ էության իշխանություն-ընդդիմության այսպես ասած դե յուրե բաժանումն են այսօր, որքանով է բերելու տնտեսական դրական միտում պարունակող մրցակցության: Այսինքն՝ խոշոր կապիտալի բևեռների ու ետնաբեմերի միջև մրցակցությունը կամ դիմակայությունը հանգեցնելու է տնտեսական սաբոտաժների՞, թե՞ ներդրումային պայքարի: Խորհրդարանական ընտրությանն ընդառաջ թե մեկ, թե մյուս կողմը արել է ներդրումային ճոխ հեռանկարների մասին հայտարարություններ:

Պայմանը եղել է իշխանությունը, սակայն, չնայած ՀՀԿ-ի կայուն մեծամասնությանը, ակնհայտ է, որ առնվազն խորհրդարանի ընտրությամբ իշխանության խնդիրը գերազանցապես լուծվում է զգալիորեն ֆորմալ տեսանկյունից, և գործընթացը կշարունակվի առնվազն առաջիկա տարվա ընթացքում, քանի դեռ Սերժ Սարգսյանը նախագահն է և պետք է վճռի հետնախագահական կարգավիճակի հարցերը:

Եվ քանի որ կա նաև ՀՀԿ-ի ներսում անցնող դիմակայության ենթագիծը, ակնհայտ է, որ ներիշխանական կամ ներհամակարգային առումով հարցը բաց է և որևէ մեկը դեռևս իշխանություն չունի՝ Սերժ Սարգսյանից բացի: Բայց Սերժ Սարգսյանն էլ, ըստ էության, չունի խոշոր կապիտալ, միաժամանակ չունի նաև ժամանակ՝ մնացել է մեկ տարի: Այդ իրավիճակում մեծ է հավանականությունը, որ կապիտալի բևեռներն ավելի շատ կխաղան ժամանակի վրա, քան կդիմեն ռիսկի:
Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ