Ինչու չեն դադարում նորածինների մահերը. Ժողովուրդ
Չեայած ՀՀ առողջապահության նախարար Լեւոն Այթունյանը փորձում է բժշկական հաստատությունների վրա հսկողություն սահմանել` այդ կերպ հնարավորինս բացառելով նորածինների եւ ծննդկանների մահվան դեպքերը, սակայն իրավիճակը չի փոխվում: Ակնհայտ է, որ նախարարի լուծումները արդյունավետ չեն: Մի շարք հղիներ թերթի հետ զրույցում հայտնեցին, որ 30 շաբաթական հղիությունից հետո իրենք արյան եւ մեզի հետազոտություն չեն անցել, սակայն ՀՀ առողջապահության նախարարությունը նոր հրահանգ է տվել բժշկական կենտրոններին, որ 36-37 շաբաթական հղիներն անպայման անցնեն այդ հետազոտությունը:
Այս հրահանգի պատճառը կապված է վերջին շրջանում արձանագրված մի շարք նորածինների եւ ծննդկանների մահվան դեպքերի հետ: Եվ ինչպես տեսնում ենք` անգամ այս հրահանգը չի փրկում իրավիճակը երեկ «Արմենիա» ԲԿ-ում նորածին էր մահացել, երեխայի ծնողները մեղադրում են բժիշկներին, իսկ բժիշկները ասում են, որ ամեն ինչ արել եներեխայի կյանքը փրկելու համար:
Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: