27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

«էնա կգնամ Գելենջիկում կապրեմ, գոնե կիմանամ` ծովափ է … »

«Ես փետրվարին դեռ կանխատեսում էի արել, ՀՀԿ-ին հիսուներկու տոկոս էի կանխատեսել, ասել էի, որ ՀԱԿ-ը չի անցնի, ՀՅԴ-ը կանցնի, ՕՐՕ-ն չի անցնի, «Ազատ դեմոկրատները» չեն անցնի, «Ծառուկյանը», բնական է, որ պիտի անցներ: Այսինքն ինձ համար այս արդյունքը զարմանալի չէր, սպասելի էր: Իսկ Ելքը ևս կանխատեսել էի, որ պիտի անցներ, բայց կարծում էի, որ ավելի շատ տոկոսներ պիտի ունենա, բայց այդտեղ, ըստ իս, նաև ձայների փոշիացում եղավ»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց «Մոդուս վիվենդի» կենտրոնի հիմնադիր և նախագահ Արա Պապյանը:

 Պապյանն ընդգծեց,  որ ՀՀԿ-ն այնքան վախեցած էր այս ընտրությունների արդյունքներից, այնքան փող բաժանեց ու այնքան ճնշում դրեց հատկապես ուսադիր կրող մարդկանց վրա, որ մյուսներին էլ տեղ չթողեցին:

Ինչ վերաբերում է ընդդիմության պարտությանը. «Ըդդիմության պարտությունը պայմանավորված էր այն օրենսգրքով, որ ունենք ռեյտինգային համակարգը որևէ ընդդիմության երբևէ թույլ չի տա արդար ընտրություններում հաղթել, որովհետև մենք ունենք հարյուր տոկոս մեծամասնական ընտրաձև, թեև ինքը համարվում է հարյուր տոկոս համամասնական, բայց մեծամասնական է, որտեղ մարդիկ գնում են և իրենց բակի «Կյաժին, Վալոդին» ձայն են տալիս: Ասում են` ես ՀՀԿ-ին դեմ եմ, բայց մեր մարզպետը լավ մարդ է, ես իրան ձայն կտամ: Մարդիկ անգամ չեն հասկանում գործընթացը:

Մարդը չի հասկանում, որ այլևս չկա կուսակցության ու թեկնածուի բաժանում: Այս ամենը խառնվել է, դարձել մի մեծ խառնաշփոթ: Այսինքն` ամեն ինչ այնպես էր արված, որ նման արդյունքներ ունենայինք և ունեցանք»:

Սակայն, ըստ Արա Պապյանի, խնդիրը ոչ թե սա է, այլ այն, որ հասարակության մեջ բավական բացասական միտումներ կային արտագաղթ, աղքատություն և այլն: «Հիմա եթե ոչինչ չի փոխվում, արդյունքն էլ ոչինչ չի փոխվելու, խորանալու է այս ամենը: Երեկ մի տաքսիստ ինձ ասում է` ախպեր, ես էս երկրում էլ անելիք չունեմ, գնում եմ Գելենջիկ, ոտքս կախ էի գցել, ես, երեք տղես, կինս, հարսս: Ասում է` ես այստեղ մարդ չեմ, ոչինչ եմ, եթե պիտի վատ ապրեմ, ձեռի հետ էլ իմ հարցը չկարողանամ լուծել, էնա կգնամ Գելենջիկում կապրեմ, գոնե կիմանամ` ծովափ է: Մենք ունենալու ենք արտագաղթի մեծ ալիք»,-եզրափակեց քաղաքագետը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ