22 Ապրիլի, Երեքշաբթի, 2025
KFC

Թունավորումներ Մարտունիում եւ Գյումրիում. կա 10 տուժող

Ապրիլի 4-ին, ժամը 7.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Մարտունու բաժնում հաղորդում է ստացվել, որ թունավորումով իրենց մոտ են տեղափոխվել 58-ամյա Լազր Մ.-ն, 53-ամյա Քնարիկ Մ.-ն, 30-ամյա Աննա Բ.-ն, 33-ամյա Սարգիս Մ.-ն, 29-ամյա Աքսաննա Մ.-ն, 7-ամյա Ավետիք Մ.-ն եւ 5-ամյա Լազր Մ.-ն:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նրանք նույն օրը, ժամը 1-ի սահմաններում, տունը վերանորոգելուց հետո թունավորվել են շինարարական ներկի հոտից:

Կատարվում է հետաքննություն:

***

Ապրիլի 4-ին, ժամը 11.35-ին, հիվանդանոցից ոստիկանության Մուշի բաժնում հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը թունավորումով բուժօգնության է տեղափոխել 65-ամյա Արտավազդ Բ.-ին, 41-ամյա Վարդան Բ.-ին եւ 25-ամյա Գարիկ Ա.-ին:

Մեկնած օպերատիվ խմբին Արտավազդ Բ.-ն բացատրություն է տվել, որ հյուր են եկել Գյումրի եւ գտնվել են նշված հասցեում, որտեղ կատարվում են շինարարական աշխատանքներ եւ հնարավոր է վատացել են ներկանյութի հոտից:

Կատարվում է քննություն:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ