26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Լրագրողների գործունեությանը խոչընդոտելու փաստերով հարուցված քրեական գործերն ընդունվել են Հատուկ քննչական ծառայության վարույթ

2017թ.-ի ապրիլի 2-ին ՀՀ ԱԺ ընտրությունները լուսաբանող լրագրողների մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու դեպքերի առթիվ հարուցված երկու քրեական գործերն ընդունվել են Հատուկ քննչական ծառայության քննիչների վարույթ:

Քրեական գործերից մեկը հարուցվել է «Araratnews.am» լրատվական կայքի լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու փաստով: Այսպես, 02.04.17թ.-ին` Երևանում, ընտրությունները լուսաբանող զանգվածային լրատվության միջոցի` «Araratnews.am» լրատվական կայքի թղթակից Շողիկ Գալստյանը փորձել է  նկարահանումներ կատարել Ռուսթավելի 15 հասցեում տեղակայված նախընտրական շտաբում, սակայն դրա մոտակայքում հավաքված մի խումբ բնակիչներ խոչընդոտել են նկարահանող խմբի աշխատանքն ու թույլ չեն տվել նկարահանումներ իրականացնել, վիրավորել և բռնության գործադրմամբ ստիպել են հեռանալ շտաբի մուտքի մոտից` լրագրողի ձեռքից խլելով նկարահանող սարքը:

Վարույթ ընդունված մյուս քրեական գործի նյութերի համաձայն` քվեարկության օրը խոչընդոտել են նաև ԱԺ ընտրությունները լուսաբանող մեկ այլ լրատվամիջոցի` «Ազատություն» ռադիոկայանի թղթակից Սիսակ Գաբրիելյանի աշխատանքը: Վերջինս փորձել է նկարահանումներ կատարել նույն Ռուսթավելի 15 հասցեում գտնվող նախընտրական շտաբում, սակայն մի խումբ անձինք խոչընդոտել են նրա աշխատանքը. հարձակվել են լրագրողի վրա, որի հետևանքով վերջինս թեթև վնասվածք  է ստացել:

Այսպիսով, «Araratnews.am» լրատվական կայքի և «Ազատություն» ռադիոկայանի լրագրողների մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 5-րդ կետերով հարուցված քրեական գործերի նախաքննությունը շարունակվում է ՀՀ հատուկ քննչական  ծառայությունում:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ