«Ինձ դուր չեկավ Մխիթարյանի ելույթը նախորդ խաղում»
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն պատմել է, թե ինչու է Հենրիխ Մխիթարյանին փոխարինողների թվում թողել «Էվերտոնի» դեմ ֆուտբոլի Անգլիայի առաջնության 31-րդ տուրի տնային խաղում, որը, հիշեցնենք, ավարտվել էր 1:1 հաշվով:
«Ինձ դուր չեկավ Մխիթարյանի ելույթը նախորդ խաղում, այդ պատճառով նա մնացել էր պահեստայինների նստարանին: Ինչ վերաբերում է Պոգբային, նա պատրաստ չէր խաղալ մեկնարկային րոպեներից, բայց ուրախ էի նրան տեսնել պահեստայինների նստարանին»,- BT Sport-ի հետ զրույցում նշել է մարզիչը: