26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

«Այս ընտրությունները շոու էին»

Այս ընտրական գործընթացը խնամքով թաքցված շոու էր։ Նման գնահատական ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրություններին տվեց
Երևանի թիվ 3/18 ընտրատեղամասում  ՕՐՕ դաշինքը ներկայացնող հանձնաժողովի անկուսակցական անդամ Գոհար Արշակյանը կարծում է՝ այս ընտրությունները ընդամենը շոու էին։
 «Շատ ամաչում եմ, որ իշխող կուսակցությունը շռնդալից հաղթանակ տարավ, հետո էլ համազարկեր տվեց»,-  բանախոսը՝ զարմանք հայտնելով, թե ինչպես հայ ժողովուրդը կարողացավ այսպես ծախվել։ 
 
«Զարմացած եմ, որ այս խուճուճ ընտրություններում շատ քիչ անվավեր քվեաթերթիկներ դուրս եկան, մեր ընտրատեղամասում 1166 ընտրողների պարագայում` ընդամենը 13 քվեաթերթիկ, նույնը հարևան տեղամասում։ Արդեն մտածում եմ, որ կաշառված ժողովրդին, հավանաբար, տվել են նաև նախապես պատրաստած ծրարներ, չէ որ քվեաթերթիկների վրա այլևս հանձնաժողովականները չեն ստորագրում, դրանց քանական այլևս ստույգ չեն համրում»,- ընդգծեց
 
Թիվ 3/9 ընտրատեղամասում ՕՐՕ դաշինքը ներկայացնող հանձնաժողովի անկուսակցական անդամ Լիլիթ Քլունգյանն էլ իր հերթին շեշտեց՝   ընտրատարածքներում այնպիսի ակնառու ու կոպիտ խախտումներ չեն եղել, որոնք կարող էին նկատել: 
Նրա փոխանցմամբ` միայն մի քանի անգամ ականատես է եղել այնպիսի դեպքերի, երբ ընտրողները, կարծելով թե հանձնաժողովականները բոլոր իշխող կուսակցությունից են, մոտեցել և հարցրել են, թե Հանրապետական կուսակցության համարը որն է, քանի որ դրսում իրենց ասել են, թե ում ընտրի, սակայն համարը մոռացել են: 
 
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ