09 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Պետերբուրգյան ահաբեկչությունում «Իսլամական պետության» ձեռագիրն ակնհայտ է․ քաղաքագետ

Արաբագետ Սարգիս Գրիգորյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը, խոսելով Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած ահաբեկչությունից, նշեց, ըստ նախնական վարկածի, այն «Իսլամական պետության» ահաբեկչական խմբավորման ձեռքի գործն է, չնայած դեռ որևէ մեկը չի ստանձնել այդ պատասխանատվությունը:

 «Չնայած դեռ որևէ մեկը չի ստանձնել ահաբեկչության պատասխանատվությունը, բայց, միևնույն է, ձեռագիրը նույնն է: Մի կողմ թողնենք այն, որ այս գործողությունը դիտարկվում է ռուսական ներքին զարգացումները զսպելու համատեքստում, «Իսլամական պետության» ձեռագիրն ակնհայտ է և այս անգամ Ռուսաստանը ևս թիրախավորվեց: Գործել է մահապարտ ահաբեկիչ և առաջին անգամ է , որ նա կենտրոնական Ասիայից է, այսինքն, ինչպես տեսնում ենք, ծայրահեղ իսլամականների շրջանակն ընդլայնվում է»,-ասաց Սարգիս Գրիգորյանը։

Արաբագետի խոսքով՝ վերլուծությունը ցույց է տալիս, որ սպառնալիքն ավելի է ուժգնանում, հնարավոր չի դառնում հսկել, վերահսկել, կանխարգելել նրանց գործողությունը:

«Մենք գործ ունենք մի երևույթի հետ, որը համատարած է դառնում։ Ամեն դեպքում պետք է նշել, որ ամեն իսլամական չէ, որ ահաբեկիչ է, ամեն ահաբեկիչ չէ, որ իսլամական է: Մենք գործ ունենք մի երևույթի հետ, որն անկանխատեսելի է ու համատարած է դառնում»,- ասաց նա։

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ