26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Ժողովուրդը ձայն չտվեց ընդդիմությանը. ՕՐՕ-ի ներկայացուցիչները՝ փողոց դուրս չգալուց

«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի ներկայացուցիչ Հովսեփ Խուրշուդյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, թե ընդդիմությունը պարտվեց խորհրդարանական ընտրությունների ժամանակ, քանի որ չստացվեց ընդդիմադիր դաշտի կոնսոլիդացիան ապահովել: «Մենք ամեն ինչ արեցինք, որ լայն համախմբում լինի իշխանության դեմ, որ մարդիկ տեսնեն, որ իրենց քվեն կարող  է իրական փոփոխությունների բերելի, մեզ դա չհաջողվեց, էապես մեծ է նաև ընդդիմության պատասխանատվության հարցը:

 Բոլորս էլ գիտեինք, որ իշխանությունները չեն փոխվել ու չեն փոխվելու, միշտ էլ կեղծվելու են ընտրությունները, բռնազավթելու է իշխանությունը, բայց ընդդիմությունը պետք է այս ամբողջ պատասխանատվությունը հասկանալով, վերլուծություններ անելով նախորդ փորձերից, պիտի հետևություններ արվեցին, բայց չարվեցին այդ հետևությունները: Մի մասը տրվեց ընտրակաշառքներին և ուղղորդմանը:

Սա ժողովրդի պարտությունն է, ոչ թե ընդդիմության: Ժողովուրդը ձայն չտվեց ընդդիմությանը, մի մասը չգնաց ընտրության, մի մասն էլ կաշառք վերցրեց ու գնաց, ընտրեց իշխանությանը»,-հայտարարեց նա:

Հովսեփ Խուրշուդյանն ընդգծեց՝ ակնհայտ է, որ պայքարը շարունակվելու է, իսկ հիմա փողոց դուրս չեն գալիս, քանի որ եթե իմանային, որ իրենց ձայները կեղծվել են, դա կանեին:  

«Ամեն դեպքում դա չի նշանակում, որ ամեն ինչ ավարտված է, ՀՀ-ը քանի դեռ կա, նրա քաղաքացիները պետք է պայքարեն իրենց երկրի ազատագրման համար: Պայքարը պիտի լինի արտախորհրդարանական, փողոցում, նաև այլ ինստիտուտներում, եթե ստացվի»,-նկատեց նա:

Դաշինքի մյուս անդամ Արմեն Մարտիրոսյանն էլ ընդգծեց, որ իրենց նկատմամբ սև PR է եղել, իրենց դաշինքի առաջնորդ, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի վերաբերյալ էին լուրեր շրջանառվում: «Հիմա պրծել են ընտրությունները, դե թող գնան, Սեյրան Օհանյանին հիմա բռնեն, ինչո՞ւ չեն անում, այդ մարդը արածները սարքեցին ջուր, որ 8 տարի շարունակ արել էր բանակի համար»:

Իսկ փողոցային պայքար չծավալելու վերաբերյալ Ա. Մարտիրոսյանն ասաց, որ հանրահավաքների համար որոշակի շարժառիթներ են պետք: «Այդ շարժառիթները շատ-շատ են լինելու, և, ակնհայտորեն, երբ մեր ժողովուրդը տեսնի դրանք ու փողոց դուրս գա, մենք նրանց առաջին շարքում ենք լինելու»,-նշեց նա:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ