Կասիլյասը 150-րդ խաղն անցկացրեց հավաքականի կազմում
Երեկ աշխարհի առաջնության որակաորման փուլի շրջանակներում կայացած Ֆինլանդիա – Իսպանիա խաղի ժամանակ Իսպանիայի ազգային հավաքականի և Մադրիդի Ռեալի դարպասապահ Իկեր Կասիլյասը իր 150-րդ խաղը անցկացրեց Իսպանիայի հավաքականի կազմում:
136 խաղում դարպասապահը դուրս է եկել հիմնական կազմում,111 խաղում սեփական դարպասը անառիկ է պահել:
Կասիլյասը իր նորամուտի խաղը հավաքականի կազմում նշել է 2000թ. հունիսի 3-ին:Հավաքականի կազմում դարպասապահը դարձել է աշխարհի չեմպիոն եւ երկու անգամ նվաճել է աշխարհի չեմպիոնի կոչումը: