01 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

Նիկոլին, Էդմոնին, Արամ Զավենիչին, Մանեին , Սասուն Միքայելյանին …

Շնորհավորեք միմյանց, սիրելի քաղաքական ուժերը, գտեք դա անելու ուժը ձեր մեջ , գրում է ՀՀԿ-ական պատգամավոր Մարգարիտ Եսայանը եւ հավելում. 

«Կարծում եմ, վաղուց ժամանակն է, որ մեկմեկու շնորհավորելու մշակույթը դառնա սովորական, վերջապես ժամանակն է, որ քաղաքական ուժերը մեկմեկու շնորհավորելու կամքն ունենան։ Ինքս, որպես ՀՀԿ անդամ սիրով շնորհավորում եմ «Ելք»-ին՝ Նիկոլին, Էդմոնին, Արամ Զավենիչին, Մանեին , Սասուն Միքայելյանին եւ մյուսներին, որ ստացել են ընտրողի վստահության քվեն , սիրով շնորհավորում եմ ՀՅԴ-ին՝ վստահության իրենց անփոփող եւ նվիրված քվեն կրկին ստանալու կապակցությամբ, սիրով շնորհավորում եմ «Ծառուկյան Դաշինքին», ցավում եմ ՕԵԿ-ի համար, «Ազատ Դեմոկրատներ»-ի, նաեւ ՀԱԿ-ի համար․․․

Հ․Գ․Արդեն մի քանի օր, ինքս ստանում եմ շնորհավորանքի խոսքեր, լսում եմ ջերմ մաղթանքներ իմ բոլոր ծանոթներից, անծանոթներից, բարեկամներից, ընկերներից, հարազատներից, անցորդներից եւ հարեւաններից, զգացված եմ եւ հանդիսավոր խոսք եմ տալիս՝ արժանի լինել իմ ընտրողին, արդարացնել վստահությունը եւ գիտակցում եմ պատասխանատվության իմ չափը․․Մնացածը ցույց կտա ժամանակը․․

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ