«Ծառուկյան» դաշինքը կոալիցիա կկազմի՞
«Բոլոր դեպքերում, եթե առկա է մրցակլցություն, յուրաքանչյուր մրցակից ձգտում է բարձր արդյունք գրանցել, իսկ եթե դա չի ստացվում, բնականաբար, կարող է հիասթափություն լինել: Ամեն դեպքում, ընտրությունների մասին խոսելով՝ պետք է նշել՝ առիթ չկա այն թերագնահատելու ու արդյունքների առումով դժգոհություն արտահայտելու», -Henaran.am-ի հետ զրույցում այսպիսի տեսակետ արտահայտեց «Ծառուկյան» դաշինքին անդամ Վարդան Բոստանջյանը, ով կարողացել է ստանալ ընտրողների վստահության քվեն, ուստի կլինի նորընտիր ԱԺ կազմում:
Վարդան Բոստանջյանը շեշտեց՝ հասարակությունը իր ձայնը տվել էր այս կամ այն թեկնածուին կամ քաղաքական ուժին, և ընտրությունների արդյունքները ցույց տվեցին հասարակության կամարտահայտությունը:
Մեր հարցին՝ հավանակա՞ն է, որ «Ծառուկյան» դաշինքը կոալիցիա կազմի որևէ քաղաքական ուժի և հատկապես ՀՀԿ-ի հետ, Բոստանջյանը պատասխանեց՝ «Ծառուկյան» դաշինքում առայժմ նման քննարկումներ չեն եղել, այնուհետև հավելեց՝ ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմելու հեռանկարներ չի տեսնում: