26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

«ԻԳԼԱ»-ի գործով կալանավորվածի հայտարարությունը. Ժողովուրդ

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի գործը փակուղի է մտել։ Բանն այն է, որ մարտի 24-ից նախաքննություն իրականացնող մարմինը որեւէ քննչական գործողություն չի իրականացնում:  Ինչպես հայտնի Է՝ մարտի 22-ին ԱԱԾ-ն հւսյտարարել էր, որ հայտնաբերվել է «ԻԳԼԱ» տեսակի զենիթահրթիռայիև համալիրի արձակման խողովակ՝ «9M39» հրթիռով։ Դեպքի առթիվ 2017թ. մարտի 22-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասի /ապօրինի կերպով զենք-ռազմւսմթերք ձեռք բերելը, որը կատարվել Է մի խումբ անձանց կողմից, պատժվում է ազատազրկմամբ՝ 2-6 տարի ժամկետով/ եւ 235.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով /խիստ ներգործող թունավոր, պայթուցիկ ռազմամթերքի, զանգվածային ոչնչացման զենքի մաքսանենգությունը, որը կատարվել Է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, պատժվում է ազատազրկմամբ՝ 3-7 տարի ժամկետով/ հարուցվել է քրեական գործ։

Կատարված քննչական գործողությունների արդյունքում հրթիռը Հայաստան տեղափոխելու մասով մինչօրս կալանավորված Է 4 անձ՝ Լեռնային Ղարաբաղի պաշտպանությւսն նախկին նախարար Սամվել Բաբայանը, նրա մարտական ընկեր Սանասար Գաբրիելյանը եւ եւս երկու հոգի, որոնց անունները նախաքննություն իրականացնող մարմինը գաղտնի է պահում։ Ինչպես գրել էինք՝ ԱԱԾ-ի համար վերոնշյալ անձանց կալանավորման համար հիմք են դարձել հեռախոսային խոսակցությունները, որոնց ընթացքում վերջիններս խոսել են «ԻԳԼԱ» տեսակի զենիթահրթիռային համալիրի մասին, սակայն Սամվել Բաբայանը եւ նրա մարտական ընկեր Սանասար Գաբրիելյանը չեն ընդունում իրենց առաջադրված մեղադրանքը։

Այս գործով որոշ մանրամասներ են հայտնի դարձել, մասնավորապես այն, որ մինչ օրս գործով ընդամենը մեկ անձ է ցուցմունք տվել կալանավորված անձանց դեմ, մյուսները որեւէ ցուցմունք չեն տվել։Իրենք՝ Սամվել Բաբայանը եւ իր մարտական ընկեր Սանասար Գաբրիելյանը, որեւէ մեկի դեմ ցուցմունք չեն տվել, իսկ նրանց դեմ ցուցմունք տվող անձը այլ մարդ է, որի անունը ԱԱԾ-ն դեռեւս գաղտնի է պահում։

Ինչեւէ։ Սնդրադառնանք այս գործով գաղտնալսումներին, որոնք, ըստ էության, հիմք են դարձել, որպեսզի իրավապահները կալանավորեն վերոնշյալ անձանց։ Թերթին տեղեկություններ հասան, որ նախաքննություն իրականացնող մարմինը գործով կալանավորվածներին է ներկայացրել հեռախոսային ձայնսյգրությունների գաղտնալսումները, որպեսզի ցույց տա, թե ով ինչ է խոսել։ Ներկայացված ձայնագրությունների մեջ ընդհանրապես զենքի մասին խոսք չի եղել։ Կալանավորվածները քննիչներին ասել են, թե ոչ մի զենքի, առավել եւս՝«ԻԳԼԱ»-ի մասին խոսակցություն չկա, սակայն ըստ թերթին հասւսծ լուրերի՝ վարույթն իրականացնող մարմնի քննիչները ասել են, թե իրենք ենթադրում են, որ այն, ինչ խոսել են, կապված է հրթիռի հետ։ 

Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ