26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Ինչու չգրավեցին Ազատության հրապարակը. Հրապարակ

ՕՐՕ դաշինքի կենտրոնական գրասենյակում երեկ փակ նիստ է հրավիրվել, մասնակցել են դաշինքի ներկայացուցիչներ, քննարկել ընտրություններին թույլ տված սխալները, բացթողումները և, բնականաբար, հետընտրական գործողությունները։

Թերթի աղբյուրները վստահեցրել են, որ ՕՐՕ դաշինքն առանց վարանելու կգրավեր Ազատության հրապարակը, շուրջօրյա հանրահավաքներ կձեռնարկեր, սակայն ընտրությունների արդյունքներից շոկի մեջ հայտնվածները ռեալ են գնահատել իրենց շանսերն ու հասկացել, որ լեփ-լեցուն հրապարակ պահելը խաղուպար չէ, իրենց դա չի հաջողվի, մանավանդ՝ Սամվել Բաբայանի ձերբակալության պարագայում։ Սակայն դաշինքի խոսնակ Արեգնազ Մանուկյանն ասել է, որ այս առիթով պարզաբանում չունի, եղել է քննարկում, որից հետո՝ հաղորդագրություն․ «Հայտարարության տեքստում ամեն ինչ ասված է»։

ՕՐՕ-ն, հիշեցնենք, երեկ հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ դիմել է ԿԸՀ՝ պահանջելով ԵԱՀԿ դիտորդական առաքելության և իր մասնագետների անմիջական մասնակցությամբ ընտրական տեղամասերում հատուկ սարքերով ձեռք բերված մատնահետքերը միավորել մեկ ընդհանուր բազայում և անցկացնել համեմատական վերլուծություն՝ պարզելու, թե արդյոք կա՞ն մատնահետքերի համընկնում, թե՞ ոչ:

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ