«Արմենիան» ու «Շանթը» ամենաթանկն են. Հայկական Ժամանակ
2017 թվականի ապրիլի 2-ին սպասվող Ազգային ժողովի ընտրություններին ընդառաջ Հայաստանում սփռվող հեռուստաընկերություններն ու ռադիոընկերությունները սահմանել են քարոզարշավի ժամանակահատվածում քաղաքական ուժերին տրամադրվելիք վճարովի եթերի սակագները: Այսպիսով՝ ընտրությունների քարոզարշավի մեկնարկից՝ 2017 թվականի մարտի 5-ից մինչեւ 31-ը՝ ժամը 24:00-ն հեռուստաընկերություններում քաղաքական գովազդի հետեւյալ սակագներն են գործելու.
Հայաստանի հանրային հեռուստաընկերություն՝ 60 000 դրամ:
«Հայկական երկրորդ հեռուստաալիք» հեռուստաընկերություն 60 000 դրամ, եթերի ժամանակահատվածը՝ 18:00-20:00, 1 քաղաքական ուժին տրամադրվելու է ոչ ավելի, քան 10 րոպե եթերաժամ:
«Արմենիա» հեռուստաընկերություն՝ 100 000 դրամ, եթերի ժամանակահատվածը՝ 18:00-20:00, 1 քաղաքական ուժին տրամադրվելու է ոչ ավելի, քան 6 րոպե եթերաժամ:
«Շանթ» հեռուստաընկերություն՝ 100 000 դրամ, եթերի ժամանակահատվածը՝ 18:00-20:00, «Շանթե (Գյումրի) հեռուստաընկերություն՝ 22 000 դրամ, եթերի ժամանակահատվածը՝ 19:00-22:00:
«Կենտրոն» հեռուստաընկերություն՝ 18 000 դրամ , եթերի ժամանակահատվածը՝ 18:00-20:00, 1 քաղաքական ուժին տրամադրվելու է ոչ ավելի, քան 15 րոպե եթերաժամ:
«Երկիր Մեդիա» հեռուստաընկերություն՝ 25 000 դրամ, եթերի ժամանակահատվածը՝ 18:00-20:00, 1 քաղաքական ուժին տրամադրվելու է ոչ ավելի, քան 13 րոպե ժամանակ:
«Արարատ» հեռուստաընկերություն՝ 10 000 դրամ, եթերի ժամանակահատվածը՝ 18:00-20:00, 1 քաղաքական ուժին տրամադրվելու է ոչ ավելի, քան 7 րոպե եթերաժամ:
«Արմնյուզ» հեռուստաընկերություն՝ 20 000 դրամ, եթերի ժամանակահատվածը՝ 18:00-20:00, 1 քաղաքական ուժին տրամադրվելու է ոչ ավելի, քան 6 րոպե ժամանակ:
«Ա-Թիվի» հեռուստաընկերություն՝ 40 000 դրամ, եթերի ժամանակահատվածը՝ 18:00-20:00, 1 քաղաքական ուժին տրամադրվելու է ոչ ավելի, քան 6 րոպե ժամանակ:
«Ար» հեռուստաընկերություն՝ 20 000 դրամ, եթերի ժամանակահատվածը՝ 18:00-20:00, 1 քաղաքական ուժին տրամադրվելու է ոչ ավելի, քան 10 րոպե եթերաժամ:
«Հ3» հեռուստաընկերություն՝ 50 000 դրամ, եթերի ժամանակահատվածը՝ 19:40-23:30, 1 քաղաքական ուժին տրամադրվելու է ոչ ավելի, քան 10 րոպե ժամանակ:
Նշենք, որ բոլոր սակագներում ներառված է ավելացված արժեքի հարկը: Ռադիոընկերություններն ու մարզային հեռուստաընկերությունները նույնպես սահմանել են եթերաժամի գները, սակայն վերջիններիս դեպքում սակագինը էապես նվազ է: Սկսվում է 1800 դրամից եւ հասնում առավելագույնը 15 հազար դրամի:
Հիշեցնենք, որ 2017 թվականի ապրիլի 2-ին՝ կիրակի օրը, տեղի է ունենալու ՀՀ ԱԺ-ի հերթական ընտրությունները, որն այս անգամ տարբերվում է նրանով, որ փոփոխված Սահմանադրության համաձայն նախագահական ընտրություն այլեւս չի անցկացվելու: Համապետական ընտրություններ միայն լինելու են ԱԺ-ի ընտրությունները:
Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: