Արգենտինահայերը պատրաստվում են ցույցերով դիմավորել Էրդողանին
Արգենտինայում բնակվող հայերը պատրաստվում են Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ բողոքի ակցիաներ իրականացնել, փոխանցում է թուրքական Haber 3-ը։
Բուենոս Այրեսի Հայ երիտասարդական միությունն արդեն սկսել է քայլեր ձեռնարկել։
Նրանք հայտարարություն են տարածել՝ հայերին կոչ անելով ցույցի դուրս գալ։ “Ժխտողական քաղաքականություն վարող Էրդողանն Արգենտինա է գալիս, որպեսզի Թուրքիայում օլիմպիական խաղեր անցկացվեն։ Բոլոր հայերին հրավիրում ենք Թուրքիայից եւ Էրդողանից արդարություն պահանջելու նպատակով իրականացվելիք ցույցերին”,- նշվում է հայտարարության մեջ: