22 Ապրիլի, Երեքշաբթի, 2025
KFC

ՔԿ-ն ընտրական իրավունքի խախտման մասին 224 հաղորդում է ստացել

Ապրիլի 4-ին ժամը 11։00-ի դրությամբ Հայաստանի քննչական կոմիտեն 224 հաղորդում է ստացել, որոնք ընտրական իրավունքի խախտման՝ քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության առերեւույթ հատկանիշներ են պարունակում։ Այս մասին տեղեկացնում է ՔԿ տեղեկատվության եւ հասարակայնության բաժինը:

Հաղորդումներից 72-ը ստացվել է Երեւանում, 16-ը՝ Գեղարքունիքի, 25-ը՝ Կոտայքի, 17-ը՝ Լոռու, 5-ը՝ Վայոց Ձորի, 16-ը՝ Արագածոտնի, 9-ը՝ Տավուշի, 14-ը՝ Շիրակի, 37-ը՝ Արմավիրի, 2-ը՝ Սյունիքի, 8-ը՝ Արարատի մարզերում, եւս 3 հաղորդում ստացել է Զինվորական քննչական գլխավոր վարչությունը:

Հաղորդումներում մատնանշված հանգամանքների ստուգման արդյունքում 6 դեպքի առիթով քրեական գործ է հարուցվել, մեկ նյութ ուղարկվել է դատախազություն՝ ՀՔԾ ուղարկելու համար:

Մյուս հաղորդումների մասով ՔԿ տարածքային ստորաբաժանումներում շարունակում են նյութեր նախապատրաստել: Ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա կայացվող դատավարական որոշումների մասին ՔԿ-ն կտեղեկացնի լրացուցիչ։

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ