14 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

««Ելքը» տարրական պակեշտություն չի ունեցել նույնիսկ պատասխանելու մեր նամակներին»

«Մենք չպիտի նեղվենք, մեր ժողովուրդն արժանապատիվ ու ազատասեր ժողովուրդ է, եթե 10 հոգի ասում է՝ ոչ, արդեն արդյունք է»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Միացյալ Հայաստան» նախաձեռնության անդամ Ազատ Արշակյանը:

Սակայն ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը համաձայն չէ. ««Ելքի» խիստ մեկուսական կեցվածքը նպաստեց այն բանին, որ մենք ունեցանք սա: Մի սկզբունք կա՝ «պատվիր մեծերիդ, եթե ուզում ես հաջողություն ուեննալ»: «Ելքը» կարող էր ունենալ 25-30 տոկոս, մեր առջ մասնավոր քաղաքական հայացքներ չկան, մեր առջև կա ընդհանուր ազատագրական պայքար»:

Henaran.am-ի հարցին, թե ինչու մյուս ընդդիմադիրները քիչ տոկոսներ հավաքեցին, Պ. Հայրիկյանը պատասխանեց. «Կեղծված ընտրություններում քչի մասին խոսելը սխալ է, կարող ենք ասել՝ մի 7 տոկոս լիներ, ձայների քանակի մասին խոսելը արդեն հակասում է»:

Ազատ Արշակյանն ընդգծեց, որ տարբեր պատճառներ կային այս պարտության համար: «Նախ իրենց ընտրած ռազմավարությունն էր սխալ, ՀՅԴ-ի ու «Ելքի» մոտ ստացվեց խաղի այս կանոններով գնալ»:

«Օդում կախված էր մի գաղափար, այս իշխանություններին հեռացնել, եթե չեն արել դա, հաղթանակ չէ, եկեք մեզ չխաբենք: Եթե ՀԱԿ-ն էլ անցներ, ՕՐՕ-ն էլ անցներ, եթե միասնական չունենային այդ 50 տոկոս ձայնը, ապաէլի պարտություն էր, և մեր ժողովուրդը ջախջախիչ պարտություն կրեց:

«Ելքը» 2 նամակ է ստացել մեզնից, տարրական պակեշտություն չի ունեցել նույնիսկ պատասխանելու»,-հայտարարեց Պ. Հայրիկյանը:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ