Կառլեն Մկրտչյանը ֆանտաստիկ հարվածով բացեց խաղի հաշիվը
Այս պահին ընթանում է Չեխիա – Հայաստան հանդիպման առաջին խաղակեսը:
Խաղի սկզբնամասը անցավ չեխերի առավելությամբ:
Մեր տղաները նույնիսկ չէին կարողանում դուրս գալ սեփական կիսադաշտից: Չնայած առավելությանը՝ չեխերը չկարողացան լուրջ գոլային պահեր ստեղծել: Ամենավտանգավոր պահը Հայաստանի դարպասին տեղի ունեցավ 13-րդ րոպեին, երբ չեխերից վտանգավոր դիրքից հարված կատարեց Մ.Ռաբուշիչը:
Հանդիպման 27-րդ րոպեին հայերը լուրջ կորուստ ունեցան.վնասվածքի պատճառով խաղադաշտը լքեց Ա.Օզբիլիսը, որին փոխարինեց Լ.Հայրապետյանը:
Իսկ հանդիպման 31-րդ րոպեին տարածությունից կատարած հարվածով հրաշալի գոլի հեղինակ դարձավ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Կառլեն մկրտչյանը:
Այսպիսով առաջին խաղակեսից հետո Հայաստանը առջևում է 1-0: