Առանց դժգոհությունների ընտրություններ չեն լինում. ռուս վերլուծաբան
Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանն ասում է, որ չնայած ընտրախախտումներ եղել են, սակայն դրանց վերաբերյալ փաստեր, ապացույցներ, ինչպես միշտ, չկան: «Եղել են մի քանի խախտումներ, տեխնիկական բնույթի, որոնք ուսումնասիրելուց հետո հերքվում էին հիմնականում:
Քանի որ նոր ընտրակարգ էր, շատ տեղերում տեխնիկական սարքերը չէին աշխատում, տեսանկարահանման սարքերի հետ խնդիր եղավ, բայց այս խնդիրներըը, կարծում եմ, ժամանակի ընթացքում կլուծվեն»,-այսօր քննարկման ժամանակ ասաց նա:
Վիգեն Հակոբյանն ասաց, որ մի շարք հրապարակումներ ու հայտարարություններ եղեն ադմինստրատիվ ռեսուրսի կիրառման վերաբերյալ և կաշառքի դեպքերի, սակայն դրանք դժվար են ապացուցվում և միշտ մնում են քաղաքական հայտարարությունների տիրույթում:
Տեսակամուրջով միացած Նորագույն պետությունների միջազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսեյ Մարտինովն էլ, ով բավական շատ երկրներում է ընտրությունների հետևել, նկատեց, որ ընտրություններ առանց նման դժգոհությունների չեն լինում: «Միշտ կա ադմինիստրատիվ ռեսուրս կիրառելու ցանկություն, կան խախտումներ, որոնք ազդում են, և նրանք, որ չեն ազդում, իսկ Հայաստանից ստացած տեղեկությունները, տարբեր դիտորդների հետ եմ զրուցել այսօր, ցույց են տալիս, որ խոշոր խախտումներ, որոնք կազդեին ընտրությունների արդյունքների վրա, չեն եղել»: