20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

«Ընդդիմափոխություն եղավ»

«Ընտրություններն անցան մեզ մոտ ընդունված կարգով. 1991 թվականից հետո այս կարգն է, այնպես որ,  զարմանալի ոչինչ  չկա: Եվրասիական միությունում ընտրությունների միջոցով իշխանափոխություն չի լինիում: Մենք էլ,  որպես խոնարհ հպատակ՝ այդ կերպ վարվեցինք: Բայց մի բարեբախտություն կա, որի համար ես ուրախ եմ. այդ առիթով ուզում եմ  շնորհավորել ՀՀ քաղաքացիներին ու «Ելք»-ին: Հետայսու  մենք ԱԺ-ում կունենանք ընդդիմություն:  Փաստորեն, ընդդիմափոխություն եղավ: Հույս ունենանք, որ մյուս անգամ էլ իշխանափոխություն կլինի», – Henaran.am-ի հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց ՕՐՕ դաշինքի համակիր, ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը:

Մեր հարցին՝ ՕՐՕ-ն սպասո՞ւմ էր, որ ընտրություններից հետո այդպիսի արդյունք կունենա, Ազատ Արշակյանը պատասխանեց՝ դժվարանում է մյուսների փոխարեն պատասխանել, ապա շեշտեց՝  որպես «հետևակային» ինքը փորձել է ամեն  կերպ աջակցել ՕՐՕ-ին, բայց ընտրությունների արդյունքի վերաբերյալ նախապես գրազ էր եկել ու գրազը շահել է:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ