Ինչ են կանխատեսում Չեխիա-Հայաստան. խաղից առաջ բուքմեյքերները
Այսօր կայանալիք Չեխիա – Հայաստան խաղի վերաբերյալ բուքմեյքերները սահմանել են հետևյալ գործակիցները.
BWIN բուքմեյկերական ընկերությունը առավելությունը տալիս է Չեխայի ազգային հավաքականին՝ նրա հաղթանակի համար սահմանելով 1.40 գործակից, ոչ ոքին ըստ բուքմեյկերների՝4.75 է, իսկ ահա Հայաստանի հավաքականի հաղթանակը ըստ մասնագետների գնահատվում է7 գործակցով:
Toto միջազգային բուքմեյքերական ընկերությունը նույնպես հավատում է Չեխիայի հավաքականի հաղթանակին: Տանտերերի հաղթանակը գնահատվում է 1.47 գործակցով, ոչ-ոքին 4.75 գործակցով, իսկ Հայաստանի հաղթանակը 7.77 գործակցով:
Բուքմեյքերները նաև նշում են այն ֆուտբոլիստների անունները, որոնք, նրանց կարծիքով, կդառնան գոլի հեղինակ: Մասնավորապես չեխերից բարձր է գնահատվում Մ. Վիդրայի գոլ խփելու հնարավորությունը՝ 2.1 գործակից, Դ.Լաֆատայինը` 2.2 գործակից, Լ.Կոզակինը` 2.4 գործակից: Հայաստանի հավաքականից էլ գոլ խփելու ամենաբարձր հնարավորությունը ունի Յ.Մովսիսյանը՝ 3 գործակցով, Հ.Մխիթարյանը 3.5 գործակցով, Ա.Սարկիսովինն ու Ա. Օզբիլիզինը` 4 գործակցով:
Հետաքրքիր է, որ բուքմեյքերները խաղադրույք են ընդունում նաև Հայաստանի հավաքականի 4-0 հաշվով հաղթանակի համար:
Հիշեցնենք, որ վերջին հանդիպումը ընտրական փուլում Հայաստանը նման հաշվով հաղթեց Դանիային: Այս խաղում 4-0 հաշվի համար սահմանել են 450 գործակից: