26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Համոզված ենք, որ բոլորի շահից է բխում Հայաստանի հետ այն ամենի ապրապնդումը, ինչին մենք միասին հասել ենք գործընկերության վերջին տարիներին. Ֆյուլե

Եվրամիության ընդլայնման և Եվրոպական հարևանության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն նախօրեին ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ Բրյուսելում քննարկեց վերջին զարգացումները, որոնք հստակ ազդեցություն ունեցան Հայաստան-ԵՄ Ասոցացման օրակարգի վրա։ 

Ինչպես նախարարի մամուլի հաղորդագրության մեջ էր ասվում, քննարկվել է Հայաստանի որոշումը՝ միանալ Մաքսային միությանը։ Նախարարն ընդգծել է, որ Հայաստանը ցանկանում է շարունակել ԵՄ-ի հետ խորը և լայն համագործակցությունը, որը միևնույն ժամանակ չի հակասում Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությանը։

Aysor.am-ի փոխանցմամբ` հանդիպումից հետո Ֆյուլեն ասել է․ “Մենք շարունակում ենք նոր իրավիճակի գնահատումը, ներառյալ շարունակական խորհրդակցությունները մեր գործընկերների հետ, ինչպես նաև՝ տեղեկացնում և խորհրդակցում ենք մեր անդամ պետությունների հետ։ 

Հայաստանի կողմից Մաքսային միությանը միանալու հայտարարության լույսի ներքո դժվար է պատկերացնել Հայաստանի հետ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը Վիլնյուսի գագաթաժողովում, ինչը բանակցված էր։ Հենվելով մեր ունեցած ներկայիս տեղեկությունների վրա՝ Մաքսային միության պարտավորությունները և ԵՄ-ի հետ Ասոցացման ու Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրերը խնդրահարույց են։

Մենք հարգում ենք մեր գործընկեր ինքնիշխան պետության իրավունքը՝ ընտրել ինտեգրացիոն և համագործակցության այն շրջանակը, որն իրենք են ցանկանում։ 

Համոզված ենք, որ բոլորի շահից է բխում Հայաստանի հետ միասին այն ամենի հետագա ապրապնդումը, ինչին մենք միասին հասել ենք գործընկերության վերջին տարիներին»։ 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ