47 ահազանգ՝ թեժ գծին
2017թ. ապրիլի 2-ին, ժամը 8-ից 24-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ոստիկանության օպերատիվ շտաբի «Թեժ գիծ» ծառայության հեռախոսահամարներով ստացվել է 47 ահազանգ, որոնցից 12-ով տրվել է խորհրդատվություն, 1-ը ուղարկվել է ծառայողական ստուգման, 30-ն՝ ուղարկվել է համապատասխան տարածքային ստորաբաժանում ստուգման, 4-ն՝ ուղարկվել է քր. դատ. օր.-ի 180-181 հոդվածներով սահմանված կարգով ընթացքը լուծելու համար:
Նշված տեղեկությունները վերաբերվում են`
18-ը՝ տեղամասերում կուտակումներին,
7-ը՝ ընտրակաշառքին,
4-ը՝ ընտրակեղծիքներին կամ «լցոնմանը»,
1-ը՝ բռնությանը կամ ծեծին,
1-ը` բաց քվեարկության,
1-ը` հարկադրանքին,
1-ը` քվեարկության ուղղորդելուն,
1-ը` քվեարկության խոչընդոտմանը,
1-ը` դիտորդական լիազորությունների խոչընդոտմանը,
1-ը` ծառայողական ստուգման,
11-ը` խորհրդատվական: