ՀՀԿ-ն հաղթում է. էլեկտրոնային քվեարկության արդյունքները
Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը քիչ առաջ ամփոփեց էլեկտրոնային եղանակով քվեարկության արդյունքները։
ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը հայտնեց, որ գրանցված 877 ընտրողներիղ ընտրություններին մասնակցել են 747-ը։ Անվավեր է ճանաչվել 37 քվեաթերթիկ։
«Ելք» դաշինքը ստացել է 53 քվե, «Ազատ դեմոկրատները»՝ 6 քվե, «Հայկական վերածննդի» օգտին քվեարկել են 3 ընտրողներ։
«Ծառուկյան» դաշինքը ստացել է 73 քվե, «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքը՝ 2 քվե։ Իշխող Հանրապետականը ստացել է արտերկրում ապրող եւ էլեկտրոնային քվեարկության իրավունք ունեցողներից 529-ի քվեն, կոմունիստները՝ 3 քվե։ «Օհան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը ստացել է 17 քվե, ՀՅԴ-ն՝ 25 քվե։