Ընտրախախտումներ և կասկածելի գործողություններ․ Ելքն արձանագրել է
Ժամը 14։00-19:00 րոպեին ԵԼՔ դաշինքի վստահված անձինք արձանագրել են հետևալ ընտրախախտումները և կասկածելի գործողությունները։
- 7/42 ընտրատեղամասում (թիվ 3 ընտրատարածք, Մալաթիա-Սեբաստիա) քաշքշել հեռացրել են ԵԼՔ դաշինքի վստահված անձին։
- 25/11 Ընտրատեղամասում (թիվ 9 ընտրատարածք, Լոռու մարզ, Կաթնառատ) անհետացել է կնիքը։ Վստահված անձի պահանջով ոստիակնություն են կանչել։
- 24/01 ընտրատեղամասում (թիվ 9 ընտրատարածք, Լոռու մարզ, Գուգարք) ընտրողները քվեախցիկից դուրս են եկել քվեաթերթիկն առանց ծրարի մեջ դնելու և խախտել քվեարկոթյան գաղտնիությունը։
- 9/16 ընտրատեղամասում (թիվ )ՀՀԿ-ի դիտորդ Մինասյան Լարիսան ուղղորդել է մարդկանց, զանգերի միջոցով հիշեցրել ՀՀԿ-ի քվեաթերթիկի համարը։ Նա նաև դիմավորել է ընտրողներին ուղղորդել նրանց, վերահսկել քվեարկությունը եւ ճանապարհել:
- 7/49 ընտրատեղամասի (թիվ 3 ընտրատարածք, Մալաթիա-Սեբաստիա) հանձնաժողովի քարտուղարը հրաժարվում է կազմել արձանագրություն առ այն, որ հավելյալ քվեաթերթիկներով արկղը դուրս են տարել տարածքից և հետ բերել։
- 17/03, 17/04, 17/05 (Թիվ 7 ընտրատարածք, Արագածոտն, Աշտարակ) ընտրատեղամասերը հոսանքազրկվել են։
- 33/15 ընտրատեղամասում (թիվ 11 ընտրատարածք, Շիրակի մարզ, Արևշատ) ՀՀԿ-ի վստահված անձը ստուգում է բոլորի քվեարկությունները՝ բացելով ծրարները։ Միայն ՀՀԿ-ին քվեարկած ընտրողներին թողնում է ծրարը գցել քվեատուփի մեջ։
- 13/18 ընտրատեղամասում (թիվ 5 ընտրատարածք, Արարատ, Սիսավան) համայնքի ղեկավարի եղբոր տղան փորձել է 3-րդ անգամ է քվեարկել։ Հանձնաժողովիննախագահըհրաժարվել է արձանագրություն կազմել։
- 21/29 ընտրատեղամասում (թիվ 8 ընտրատարածք, Գեղարքունիքի մարզ, Զոլաքար) «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ-ի մեկ այլ դիտորդ ծեծի է ենթարկվել ու հեռացվել է տեղամասից:
- 4/26 և 4/35 ընտրատեղամասերում (թիվ 2 ընտրատարածք, Արաբկիր) կանխվել է կրկնաքվեարկության երկու փորձ։ Կազմվել է արձանագրություն։