28 Ապրիլի, Երեքշաբթի, 2026
KFC

Մեծ սաղավարտի կիսաեզրափակչի մասնակիցները հայտնի են

Նյու-Յորքում շարունակվող թենիսի ԱՄՆ-ի Մեծ սաղավարտի խաղարկության մենապայքարում հայտնի են դարձել կիսաեզրափակչի մասնակիցները:
Կանանց պայքարում կիսաեզրափակչում միմյանց դեմ կմրցեն ամերիկուհի Սերենա Ուիլիամսն ու չինուհի Նա Լին, իսկ մյուս զույգում կհանդիպեն Իտալիայի ներկայացուցիչ Ֆլավիա Պենետան և բելառուսցի Վիկտորյա Ազարենկան:
Տղամարդկանց պայքարում կիսաեզրափակիչում Նովակ Ջոկովիչը (Սերբիա) կհանդիպի Ստանիսլաս Վավրինկայի (Շվեյցարիա) հետ, իսկ ֆրանսիացի Ռիշար Գասկեն քննություն կընդունի իսպանացի Ռաֆայել Նադալից:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ