26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Պարզվել են թիվ 9/55 ընտրատեղամասում կրկնակի քվեարկության փորձ կատարելու ահազանգի հանգամանքները. ընտրողն ակնոցը թողել էր քվեախցիկում

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են 9/55 ընտրատեղամասում կրկնակի քվեարկության փորձ կատարվելու վերաբերյալ ահազանգի հանգամանքները:

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում այսօր նյութեր են ստացվել թիվ 9/55 ընտրատեղամասում կրկնակի քվեարկության փորձ կատարելու մասին:

Ըստ ահազանգի՝ ժամը 09:30-ին, Երևան քաղաքի բնակիչ Ա.Համբարձումյանը թիվ 9/55 ընտրատարածքում կատարել է կրկնակի քվեարկության փորձ:

Քննչական բաժնում ձեռնարկվել են անհրաժեշտ գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Արդյունքում՝ փաստական տվյալներ են ձեռք բերվել͵ որ քաղաքացի Ա. Համբարձումյանը ՀՀ ԱԺ ընտրություններին մասնակցելու նպատակով այցելել է Երևան քաղաքի 9/55 ընտրական տեղամաս͵ սահմանված կարգով ստացել քվեաթերթիկները͵ կատարել իր ընտրությունը և դուրս եկել ընտրատեղամասից։

Ըստ ընտրողի բացատրության՝ դրսում հասկացել է, որ ակնոցները մոռացել է քվեախցիկում և կրկին գնացել է ընտրատեղամաս͵ հանձնաժողովին հայտնել, որ հնարավոր է ակնոցները թողած լինի քվեախցիկում: Այդ ժամանակ հանձնաժողովի անդամներից մեկը պահանջել է նրա անձնագիրը և հայտնել, որ քաղաքացին արդեն իր քվեարկությունը կատարել է, որից հետո վերջինս բերման է ենթարկվել ոստիկանության բաժին:

Քվեախցիկում հայտնաբերվել է քաղաքացուն պատկանող ակնոցը և հանձնվել նրան։

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ