06 Հուլիսի, Կիրակի, 2025
KFC

Մխիթարյանի եւ Գյոտցեի տարբերությունը

Ռուսական Sports.ru կայքը, ամփոփելով գերմանական ֆուտբոլի ամառային տրանսֆերային նորությունները, համեմատել է Բորուսիայից Բավարիա տեղափոխված Գերմանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Մարիո Գյոտցեին և Բորուսիայում նրա փոխարեն ձեռք բերված Հենրիխ Մխիթարյանին:

Հայ ֆուտբոլիստի մասին կայքը գրում է . ”Յուրգեն Կլոպի գլխավորած թիմում նորեկների հարմարվելուն չեն սպասում. կամ նրանք պետք է մի անգամից լավ խաղան, կամ էլ նստեն պահեստայինների նստարանին: Մխիթարյանը, ով իր երրորդ խաղում հաղթանակ պարգևեց իր թիմին, կարծես թե լիովին հարմարվել է նոր թիմին և հայ ֆուտբոլիստը դարձել է ակումբի մարմնի մի մասնիկը:

Եթե Մխիթարյանը արդեն սկսել է իր համար վճարած միլիոնների դիմաց արդարացնել սպասելիքները, ապա Բորուսիայից Բավարիա տեղափոխված Մարիո Գյոտցեն նույնիսկ իր խաղով չի կարողացել փակել Դորտմունդ-Մյունխեն չարտերային չվերթի տոմսի գինը”,-եզրափակել է կայքը: 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ