26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Ուղղորդված մեծ քանակությամբ հաշվառումներ չեն եղել. Մնացական Բիչախչյան

Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ, ոստիկանության գնդապետ Մնացական Բիչախչյանը Կենտրոնական ընտրական հանձնաժողովում ներկայացրեց ընտրողների ցուցակները, լրացուցիչ ցուցակներ, ցուցակների կազմավորման հիմունքները: Նա հայտնեց, որ վերջին չորս տարում միայն ՀՀ քաղաքացի հանդիսանալու և վերջին չորս տարում ՀՀ մշտապես բնակվելու մասին տեղեկանք ստանալու համար ստացվել են 190 դիմումներ, որոնցից 38-ը մերժվել են օրենքով սահմանված տվյալների չբավարարելու պատճառով: Նա հայտնեց, որ «Թեժ գիծ» ծառայության միջոցով ստացվել է 192 զանգ, որոնցից 180-ը եղել է տեղեկատվական բնույթի, հինգ զանգով ստուգված տեղեկության արդյունքում պարզվել է, որ բնակչության պետական ռեգիստրում վրիպման արդյունքում հասցեն նշվել է թերի կամ սխալներով: Արդյունքում սխալները շտկվել են:

 Մնացական Բիչախչյանը նշեց, որ ԱԺ պատգամավոր Նկոլ Փաշինյանի տարբեր հարցումների վերաբերյալ վերլուծություններ են արվում: Այսպիսով նա հայտնեց, որ 2016 թվականի նոյեմբերի մեկից մինչև 2017 թվականի մարտի տասը ընկած ժամանակահատվախում 2017 թվականի ապրիլի երկուսի դրությամբ տասնութ տարին լրացող և բարձր տարիքի թվով 25. 062 ՀՀ քաղաքացի հաշվառվել է բնակչության պեական ռեգիստրի նոր հաշվառման հասցեով: Իսկ 2015 թվականի նոյեմբերի մեկից մինչև 2016 թվականի մարտի տասը ընկած ժամանակահատվածում 2016 թվականի ապրիլի երկուսի դրությամբ տասնութ տարին լրացող և բարձր տարիքի անձանց Հայաստանում կատարված հաշվառումների քանակը կազմել է 24.427: «Ինչպես տեսնում եք, հաշվետու ժամանակահատվածում տարբերությունը կազմում է 635 անձի հաշվառում, ինչը և վկայում է այն մասին, որ պարբերաբար շրջանառվող այն լուրերը, որ իրականացվել են ուղղորդված մեծ քանակությամբ հաշվառումներ, չեն համապատասխանում իրականությանը»,-ասաց նա:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ