20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Մեղք չունեն, որ բնակվում են Դավթաշեն գյուղում․ Աշոտ Ահարոնյանն արձագանքում է Դանիել Իոաննիսյանին

ՀՀ ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Քիչ առաջ «Ազատություն» ռադիոկայանի ուղիղ եթերում հարցազրույց տվող Դանիել Իոաննիսյանը հայտարարեց, որ Դավթաշեն գյուղի ընտրատեղամասերում պատգամավորության թեկնածուներից մեկին աջակցելու նպատակով ոստիկանությունը, որպես գործատու, իր ծառայողներին ընդգրկել է լրացուցիչ ցուցակներում:

Պաշտոնապես հայտարարում ենք, որ Դավթաշեն գյուղի տարածքն ընդգրկող որևէ ընտրատեղամաս ոստիկանության որևէ ծառայող չի «գործուղվել», այսինքն` իրենց բնակության վայրի հաշվառումից չեն հանվել և ծառայության վայրի ընտրացուցակներում չեն ընդգրկվել:

Ըստ գտնվելու վայրի՝ ցուցակներում 5/01, 5/02 և 5/03 տեղամասերում պարունակվում են համապատասխանաբար 3, 92 և 22 ընտրողների վերաբերյալ տեղեկություններ /խոսքը քաղաքացիական անձանց մասին է/:

Փաստորեն, մեղմ ասած, Իոաննիսյանն ակնհայտորեն իրավացի չէ:

Քաղաքացիական հագուստով ոստիկանության ծառայողները, որոնց հանդիպել է Իոաննիսյանն իր դիտարկած տեղամասում, որևէ մեղք չունեն, որ բնակվում են Դավթաշեն գյուղում և իրենց քաղաքացիական պարտքն են կատարել»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ